Օգոստոսի 6, ԱՄՆ դեպարտամենտ. Ադրբեջանում առկա է երկարաժամկետ ռիսկ ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք շարունակում են պլանավորել հնարավոր հարձակումներ Ադրբեջանում։
Հոկտեմբերի 24, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն. Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հավաստի տեղեկություններ է ստացել ԱՄՆ քաղաքացիների և օտարերկրացիների դեմ ահաբեկչական հարձակումների ու առևանգումների վերաբերյալ։
Հոկտեմբերի կեսեր, Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանություն. Ահաբեկչական հարձակումներ կարող են իրականացվել Ադրբեջանում քաղաքացիական բնակչության նկատմամբ։
Օգոստոսի 26, ԱՄՆ պետդեպարտամենտ. Ահաբեկչական խմբերը շարունակում են ծրագրել հնարավոր ահաբեկչություններ Թուրքիայում։
Հոկտեմբերի 23, Թուրքիայում ԱՄՆ դեսպանատուն. Թուրքիայում ԱՄՆ առաքելությունը հավաստի տվյալներ է ստացել Ստամբուլում, ներառյալ՝ ԱՄՆ Գլխավոր հյուպատոսության, ինչպես նաև Թուրքիայի այլ վայրերում ԱՄՆ քաղաքացիների և օտարերկրացիների նկատմամբ ահաբեկչական հարձակումների և առևանգումների վերաբերյալ։