Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ, Արցախի հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստանի և Արցախի բոլոր պաշտոնաթող նախագահները հանդիպել են՝ քննարկելու և լուծումներ գտնելու ներկայիս պատերազմական իրադրությունում։ Նախագահների փորձառությունն ու գիտելիքը, ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է»,-գրել է Ռոբերտ Քոչարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել