Հերթական անգամ հրապարակ է նետվել Քոչարյանի «գռփած» 4 մլրդ դոլարի պատմությունը: Դա բացարձակ սուտ էր, բայց մենք ժամանակին դրան հավատում էինք: Մի քանի տարի առաջ ես ուղղակի հաշվարկեցի 2000-2007 թթ.-ի (երբ երկրի իսկական ղեկավարն ինքն էր) ՀՀ համախմբված բյուջեի ծախսերը՝ դրան հավելելով ամերիկահայ գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի դրամաշնորհի գումարը և ստացա հազիվ 8 մլրդ դոլար: ՀԳ. Ես այդ ժամանակ ինձ վատ զգացի, որ ժամանակին լինելով տնտեսական ոլորտի լրագրող և տարիներ շարունակ հրապարակելով բյուջետային տվյալներ՝ ինքս էլ եմ հավատացել այդ ստին: Ուղղակի այնքան մեծ էր մեր ատելությունը գործող իշխանության նկատմամբ, որ մարդ հավատում էր նույնիսկ նման բացարձակ ստերին՝ ճիշտ այնպես, ինչպես 2016-ի ապրիլի սկզբին էինք հավատում, որ ԶՈՒ ԳՇ պետ Յու. Խաչատուրովը բիլիարդ է խաղացել ապրիլի 1-ի ողջ գիշերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: