Տարածաշրջանային ագրեսորի վարքագծով Բաքվի բռնապետը հայտնվել է փակուղու առջև։
Թուրքիայի հրահրմամբ պատերազմ սանձազերծելուց հետո Ալիևի տեսադաշտում հայտնվեց իրավիճակի իսկական պատկերը։

Թշնամի պետության ղեկավարն ակամայից հայտնվել է Էրդողանի խամաճիկի դերում և կատարում է վերջինիս մամլո խոսնակի պարտականությունները։

Պատերազմի այս փուլում թուրքական շահը դոմինանտվել է Ադրբեջանի իրական ցանկություններին։
Բաքվի բռնապետը քաջ գիտակցում է, որ ցանկացած սանտիմետր Թուրքիայից հեռանալն անդառնալի կորուստների կհանգեցնի սեփական երկրի համար։

Մինչդեռ Թուրքիան նույնպես հայտնվել է փակուղու առաջ։

Ռուսաստանն իր ճկուն դիվանագիտության շնորհիվ Թուրքիային ետ է պահում արցախյան հակամարտության կողմ դառնալու ցանկությունից՝ միաժամանակ ընդգծելով տարածաշրջանային լիդերի իր կարգավիճակը։

Եվրոպական տարբեր երկրների խորհրդարաններ, փորձելով նախաձեռնել Արցախի միջազգայնորեն ճանաչման գործընթացը, անուղղակիորեն դատապարտում են Թուրքիայի ծրագրերը Կովկասում։

Պոմպեոյի հորդորը՝ կապված Ադրբեջանին զենք մատակարարելու արգելքի հետ, էլ ավելի բարդացրեց տարածաշրջանային ագրեսորի ստատուսով հայտնի Թուրքիայի իրավիճակը։

Իրանի քաղաքական ղեկավարությունը, դատապարտելով տարածաշրջանային ագրեսիայի ցանկացած փորձ, միտված է տարածաշրջանային խաղաղության պահպանմանը։

Արաբական աշխարհը նույնպես դատապարտեց Թուրքիայի նվաճողական քաղաքականությունը։

Սաուդյան Արաբիան փորձում է էմբարգո կիրառել թուրքական ապրանքների առևտրաշրջանառության վրա, իսկ երեկ արքայազն Մուհամեդ Բին Սալմանը կոչով հանդես եկավ՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին կոչ անելով վաճառել Թուրքիայում ձեռք բերված անշարժ գույքը։

Հ.Գ. Փաստացի, Թուրքիայի ճիրաններում հայտված Ալիևն արդեն սեփական երկրի շահը ստորադասում է համաշխարհային հանրության կողմից դատապարվող Թուրքիայի շահերին՝ կատարելով Էրդողանի ցանկացած քմահաճույք։

Միջազգային հանրությունն էլ դատապարտում է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը՝ սեղմելով տնտեսական օղակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել