ՔՊ-ական Հակոբյան Հասոն մի ստատուս էր գրել կուսակրոնության վերաբերյալ՝մեջբերելով եկեղեցական կանոններից հատվածներ: Միաժամանակ գրել էր«…Եվ երբ նման երդում տված հոգևորականի հասցեին կա սեռական վարքի մասին ենթադրյալ մեղադրանքներ, մենք չպետք է աչք փակենք՝ իբրև եկեղեցու հանդեպ հարգանք… Անհրաժեշտ է, որ Եկեղեցին սկսի արդար քննություն, եթե խախտել է իր երդումը, պետք է կրի ամբողջական պատասխանատվություն՝ մինչև կարգալուծում կամ գահից հրաժարում…»:

Ստատուսի տակ՝ «քոմեթներում», մի օգտատեր հարց է ուղղել Հասոյին՝ որտեղի՞ց ձեզ նման տեղեկություն, որ կուսակրոն չեն եպիսկոպոսները,ինչին ի պատասխան Հասոն արձագանքել է՝ ենթադրյալ կասկած է, որը պետք է ապացուցվի կամ հերքվի:

Ստացվում է՝ կասկածների հիման վրա՞ է Նիկոլը լծվել եկեղեցականների վարկաբեկման գործին, երբ եպիսկոպոսներից մեկին մեղադրել էր քեռակնոջ հետ սեռական կապի համար: Մեղադրվո՞ղն է պարտավոր իր մեղքը հերքել, թե՞ մեղադրողն է պարտավոր նրա մեղավորությունն ապացուցել: Նույնիսկ դատարանն է ընդունում, որ ապացուցողի դերում պետք է մեղադրողը հանդես գա, այլ ոչ թե հառառակը: Հետևաբար՝ եթե հասոները փաստեր ունեն, թող հրապարակեն, այլ ոչ թե սեփական ենթադրությունների վրա հենվեն ու եկեղեցին պախարակեն:

Հասոն, հետաքրքիր է, գիտի՞, թե ՔՊ-ի վերաբերյալ ինչեր են մարդիկ ենթադրում, ու ինչ կարող է լինել իրենց հետ, եթե ենթադրությունները հիմք ընդունվեն, որոնք, ի դեպ, հույժ ողջամիտ են…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել