Հայտարարելով, թե լավ սովորելու վերջնանպատակը լավ ապրելն է՝ Նիկոլը պնդել է, թե կրթությունն այն միակ բանաձևն է, որը մեզ հնարավարություն կտա գտնել բոլոր այն հարցերի պատասխանները, որ կյանքը մեր առաջ մարող է դնել:

Նիկոլը կրկին խեղաթյուրել է կրթության իմաստն ու նպատակը. կրթության հիմնական գործառույթը ոչ այնքան սոցիալ-տնտեսական է, որքան՝ ազգային-գաղափարական, քանի որ կրթությունը մարդուն տալիս է նախևառաջ արժեհամակարգ, տալիս է ազգային ինքնագիտակցություն, ձևավորում աշխարհընկալում: Ավելին՝ ժամանակակից աշխարհում կրթությունը ոչ միշտ է, որ պարտադիր է պայման է հանդիսանում՝լավ ապրելու,և այդպես է հատկապես Հայաստանում. այսօր ամենախոցելի խավերից մեկը մտավորականությունն է մեր երկրում: Վա՞տ են սովորել:

Հետևաբար՝ ամենաէական հարցը հետևյալն՝ ի՞նչ ծրագրով կամ ի՞նչ նատակով է պետությունը կրթում իր քաղաքացիներին: Աննան էլ է «կրթում», հիմա դա կրթությո՞ւն է, թե՞ այլասերություն…

Եթե Նիկոլը նորմալ մարդ լիներ, պետք է հայտարարեր, որ կրթությունը ոչ այնքան լավ ապրելու մասին է, որքան լավ մարդ դառնալու, իսկ լավ մարդը նախևառաջ սեփական գենին հավատարիմ ու բարոյական արժեքներն առաջնային համարող քաղաքացին է, այլ ոչ թե նա, ում համար կարևորը փորն է: Նիկոլի համար, այո, կարևորը փորն է, բայց դե Նիկոլը ի՞նչ մարդ է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել