Իսրայելական զենքի հետագա մատակարարումներն Ադրբեջան կանխելու միակ առարկայական եղանակն այս պահին ԱՄՆ-ի նախագահի կամ նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչների հեռախոսազանգն է Իսրայել։
Նախագահական ընտրություններին ընդառաջ ոչ այնքան բարենպաստ դիրքերում գտնվող Թրամփի հետ սակարկելու հարցեր հաստատ կան։ Հայ համայնքը, հայկական լոբբին այս պահին պետք է կենտրոնանան նշված խնդրի վրա: Եթե չկան ավելի առարկայական խողովակներ, անգամ Քարդաշյանների հնարավորությունները պետք է օգտագործել։
1. Թրամփը հաստատ բավականաչափ կշոյվի կորոնավիրուսից ապաքինման ճանապարհին Քիմի՝ «առողջության» բարեմաղթանքներից։
2. Հենց Դ․ Թրամփն ու նրա փեսա Ջ․ Քուշներն անձնական հսկայական ներդրում ունեն Բ․ Նեթանյահուի՝ Իսրայելի վարչապետի պաշտոնում ցայժմ պաշտոնավարելու հարցում. փոխադարձ աջակցության կոչը, վստահաբար, չի մերժվի։
3. Մարդկանց աշխարհում առաջին հայացքից անգամ բարդագույն թվացող խնդիրները հաճախ շատ պարզ ճանապարհով են լուծվում։