Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսել են Սիրիայից և Լիբիայից զինյալների դեպի Լեռնային Ղարաբաղ տեղափոխման հետևանքով տարածաշրջանում ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակի մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը: 

«Հանդիպման մասնակիցները մատնաշել են Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման հետ կապված տարածաշրջանում ծայրահեղ վտանգավոր դրությունը»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը:

Նա ընդգծել է, որ հանդիպման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել  ԼՂ շփման գծում տիրող իրավիճակի առնչությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել