«Սովորաբար չեմ սիրում քաղաքական որևէ հայտարարություն անել, քանի որ իմ «աշխատանքն» է համախմբել մարդկանց՝ սեր տարածելով երաժշտության միջոցով: Բայց շատ դժվար է լռություն պահպանել, երբ մարդիկ, ում ճանաչում ես, անմեղ, խաղաղ բնակիչներ հարձակումների, հրետակոծման, ռմբակոծման են ենթարկվում Ադրբեջանի լայնամասշտաբ մարտական գործողությունների ընթացքում։

Հենց հիմա Հայաստանը հարձակման է ենթարկվում Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանի կողմից: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ագրեսիա է սկսել Արցախի նկատմամբ՝ հարվածներ հասցնելով քաղաքացիական բնակչությանը, կրակ բացելով Ստեփանակերտի և այլ շրջանների ուղղությամբ:

Հայաստանը դատապարտում է այս ակտը։  Հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի՝ զինվորական և քաղաքական ավտորիտար ռեժիմի վրա՝ Թուրքիայի ռազմական աջակցությամբ, որը 4000 վարձկանների է վարձել (կարծես ցանկանալով կրկնել Հայոց ցեղասպանությունը)։

Այս պասին Արցախի սահմանների ողջ երկայնքով ծանր մարտեր են ընթանում Ադրբեջանի գրոհների պատճառով, որոնք հակասում են Ժնևի կոնվենցիային։

Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունը ոչ միայն ռասիստական է ու ֆաշիստական, այլև ցույց է տալիս ցեղասպան միտումների տարրերը», - գրել է երաժիշտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել