Պատերազմը դադարեցնելու համար բանակցություններ են պետք։
Ադրբեջանցի դիվանագետները հայտարարում են, որ չեն կարող բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ նա ունակ չէ պայմանավորվածությունները կատարելու։
Կրեմլին մոտ կանգնած ռուսական մեդիան միարժեքորեն պնդում է, որ ռուսական միջնորդության հիմնական խոչընդոտն անձամբ Նիկոլ Փաշինյանն է։
Արեւմտյան դիվանագետները լուռ են։
Միայն Նիկոլ Փաշինյանն անձամբ կարող է պարզել, թե իր գործոնը որքանով է խոչընդոտում խաղաղության հաստատմանը, եւ միայն նա անձամբ կարող է վերացնել այդ խոչընդոտը, քանի որ այս հանգամանքներում բնական է, որ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ ժողովուրդը չեն կարող դնել իշխանափոխության պահանջ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100001533990745/posts/3550889788305453/?extid=KpLVn1RPnKzn4LMi&d=n
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել