Հայտարարություն

Վաղ առավոտից ադրբեջանական կողմը Արցախի շփման գծի ողջ երկայնքով սանձազերծել է ռազմական գործողություններ, որին հայկական Զինված ուժերը տվել և տալիս են արժանի հակահարված։

«Հայրենիք» կուսակցությունը, մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական բոլոր տարաձայնությունները, այս պահին ամբողջ կազմով համախմբված է հայկական բանակի, Հայաստանի և Արցախի պետությունների շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու է հաղթանակին:

Հայկական զինված ուժերը եղել են և շարունակում են մնալ ամենամարտունակը տարածաշրջանում: Մենք հաղթել ենք նախորդ բոլոր պատերազմներում, հաղթելու ենք նաև հիմա:

#Հայրենիք #Արցախ #հայաստան #Hayrenik #Artsakh #Armenia

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել