Հիշում եք, չէ՞, որ երբ Գոգյանը նշանակվեց ԲՈԿ-ի ղեկավար, համացանցում հայտնվեցին իր՝ տարիներ առաջ արված նկարները, իբրև թե ցույց տալու համար, որ էդ տղեն թեթևամիտ է (ստորություն էր դա), ու իշխանական ամբողջ բանակը լծվեց Գոգյանին պաշտպանելու «սուրբ» գործին՝ առաջին պլան բերելով իր գիտական, մասնագիտական և մարդկային բարձր արժանիքները…
Երեկ Գոգյանն ազատվեց աշխատանքից իր դիմումի համաձայն, ու ԻՇԽԱՆԱԿԱՆ ՍԱԶԱՆԴԱՐՆԵՐԸ ՔԱՐ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ: Իրավիճակի ամբողջ հեգնանքը կայանում է նրանում, որ Գոգյանը հեռացավ հենց այն նույն հատկանիշների սկզբունքայնությունը պահելով, որի համար նշանակվել էր այդ պաշտոնին:
Այդպես է լինելու արժանապատվություն ունեցող բոլոր մասնագետների հետ, Արյունաբանականի ականջը կանչի:
#ծպտունչհանեքշեֆըչիհրամայել
#ՎանԳոգյանԿտավատ
#ԿԳՄՍայլուգներ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.mkhitaryan/posts/4383428228398475
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել