Նայում էի կառավարության նիստն ու մտածում՝ լա՞մ, թե՞ խնդամ։ Չէ, իսկապես մեզ բիոզանգվածի տեղ են դրել։ Խոսում են կորոնավիրուսի պայքարի թվերից, որ թափանցիկ է, խոսում են կրկին դիմակներից, որ արդյունավետ է, խոսում են կարգ ու կանոնից, խստացումներից ու միայն խոսում ու խոսում։ Իսկ խոսուն թվերը խոսում են տարածաշրջանում վարակակիրների թվով առաջատար լինելու մասին։ Թորոսյանը հայտարարում է, որ մեկ շաբաթից միգուցե պարզ լինի՝ դպրոցները իզուր են բացվել։ Իսկ ամենայն հայոց համաճարակաբան Նիկոլը հայտարարում է, որ Եվրոպայում սկսվել է կորոնայի երկրորդ ալիքը, և Հայաստան անպայման այն կթևակոխի։ Ժողովուրդ ջան, սրանք մեզ նախապատրաստում են երկրորդ ալիքին, առաջին ալիքը «պատվով» հաղթահարեցինք։ Իմիջիայլոց, կարծում եմ՝ միայն խոսելով չէ, տեղադրեմ ըստ տարիների մահացության ցուցանիշները, ինքներդ դատեք։
Չէ, ուզում եմ հասկանալ՝ դեռ ինչքան եք հանդուրժելու այս ամենը, ժող ջան։
Հ.Գ. Ոնց հասկանում եմ, այս աշնանն էլ գրիպի բռնկում չի լինելու։ Կեցցե գրիպի պատվաստանյութը, իսպառ հիվանդությունը վերացրեց։