Մեգանպատակներ՝
1. Արևը պետք է դուրս գա արևելքից և մայր մտնի արևմուտքում։
2․ Լեռները պետք է բարձր լինեն դաշտերից։
3․ Գետերը պետք է ունենան երկու ափ՝ աջ ու ձախ։
4․ Ավելի լավ է լինել հարուստ և առողջ, քան աղքատ և հիվանդ։
5․ Պետք է դառնալ հոկեյի աշխարհի և/կամ Եվրոպայի առաջնության մեդալակիր, իսկ եթե հնարավոր չէ, ապա գոնե բլոտի մրցումների դափնեկիր։
6․ Ոչխարը պետք է հռչակել ազգային արժեք, իսկ դրա մսից պատրաստած խորովածը՝ քաղաքակրթական ժառանգություն։
7․ Դիմակի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, իսկ ոմանք՝ անհավասար։
8․ Հայ ժողովրդի պատմությունը պետք է փոխել այնպես, որ աշխարհին պարզ դառնա, որ այն սկսվել է 2018–ի գարնանից, իսկ մինչև այդ եղել է «թավշյա» Հայաստանում ապրելու հազարամյա նախապատրաստական աշխատանքների գորշ փուլը։
9․ Մի ամբողջ 5.000 դրամով ավելացնել միջին կենսաթոշակի չափը, իսկ պաշտոնյաների պարգևավճարներն ընդամենը 100-ապատկել։
10․ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, աշխատանքի, բարոյականության, պետականության, պատմության, քաղաքակրթության և մնացած բոլոր նման բաների քայլող խորհրդանիշ հռչակել․․․ Գիտեք, թե ում։