Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը ԱԺ-ի դահլիճում երկու տարի առաջ МА0509 մոդելի ծխացող ճայթրուկ վառեցին: 2-րդ աստիճանի վտանգավորության այս մոդելի ճայթրուկը պետք է օգտագործել «մարդկանցից, շինություններից, ծառերից, ճանապարհներից հինգ մետր հեռավորությամբ, բաց տարածությունում՝ քամու բացակայության պայմաններում»:

Գևորգ Գորգիսյանը որոշել էր այսօր պլակատ մտցնել դահլիճ, բայց, անվտանգության նկատառումներից ելնելով, թույլ չէին տալիս: Եվ միայն Արարատ Միրզոյանի ստուգիչ-գնահատիչ այցից հետո նոր «վտանգավոր» իրը թույլ տրվեց դահլիճ մտցնել:

Ժողովրդավարության բաստիոն Հայաստանս․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել