Սիրելի հայրենակիցներ

Մարտնչող տգիտության դեմ պայքարում իմ լուման եմ ներդնում՝ առաջարկում եմ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել և պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք տալ այն քաղաքացուն, ով կհանձնի հայերենի իմացության գրավոր թեստ…մինչ այսօր դպրոցն ավարտելու փաստը հավաստող վկայականը բավարար է համարվում պատգամավորի թենածուի առաջադրման համար…իսկ մենք գիտենք, թե շատերն ինչպես են դպրոցն ավարտել։
Պատգամավորի կարևորագույն գործառույթը օրենք գրելն է, որի համար բավարար գիտելիքներ պետք է ունենալ։ Այս օրենքը կանխարգելիչ դեր կունենա Աժ-ի Ավգյան ախոռները մաքրելու համար…մոլախոտերը հնձելու ժամանակն է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել