Զույգը բազմամյա գործարքի մեջ է մտել Netflix-ի հետ, ինչպես նաև ստեղծել է արտադրական ընկերություն ՝ նախագծեր նկարահանելու համար: Աստղերը կաշխատեն վավերագրական և գեղարվեստական կինոնկարների, հեռուստասերիալների և մանկական ծրագրերի արտադրության վրա:

Նշվում է, որ նրանց շոուները հեռարձակվելու են բացառապես Netflix-ով: Ընկերության հետ զույգի պայմանագրի գումարի չափը չի հրապարակվել: Հայտնի է, որ Հարրին և Մեգանը քննարկել են նաև Disney-ի և Apple-ի հետ գործարքը, որը գնահատվում է 100 միլիոն դոլար:

Հայտնի զույգի խոսքերով՝ իրենք կենտրոնանալու են «տեղեկատվական և հուսադրող» բովանդակություն և ընտանեկան ոգեշնչող ծրագրեր ստեղծելու վրա:

Netflix-ը նշել է, որ իրենք հպարտ են արքայազնի ու նրա կնոջ հետ համագործակցությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ բնակիչները խնդրում են ցույց չտալ Մեգան Մարքլին և «պարզապես» Հարրիին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել