Հետեւորդներն արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի զարդն ընդունել են որպես ապագայի երեխայի սեռի վերաբերյալ ակնարկ։ Սոցիալական ցանցերում մեկնաբանությունների վրա ուշադրություն են հրավիրել The Sun-ի լրագրողները։

Ամուսինները հոլովակ են հրապարակել, որում հայտարարել են Spotify սթրիմինգային ծառայությունում «Archewell Audio» պոդքասթի թողարկման մասին։ Նշվում է, որ նկարահանումներն անց են կացվել արքայազն Հարիի եւ Սասեքսի դուքսու Մեգանի տանը՝ Կալիֆոռնիայում։

Տեսանյությում 39-ամյա Մարքլն արձակել է մազերը, կրում է Oscar de la Renta լյուքս ապրանքնաիշի կապույտ զգեստ։ Նրա ձեռքին խոշոր վարդագույն շափյուղայով եւ ադամդանդով զարդարված մատանի էր Ecksand ապրանքանիշից։ Պարբերականի տեղեկություններով՝ 18 կարատ ոսկուց պատրաստված իրի արժեքը կազմում է 1339 դոլար։

Զույգի երկրպագուները սկսել են քննարկել զարդը։ «Արդյոք վարդագույն մատանին նշանակում է, որ նրանք աղջկա են սպասում», «այս վարդագույն քարն ակնա՞րկ է», «դա նրբանկատ միջո՞ց էր հայտնելու, որ նա դուստր է ունենալու», «նա աղջկա լույս աշխարհ կբերի»,- գրել են նրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել