Tert.am_-ը գրում է.
Բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի արքայազն Չարլզն իր կրտսեր որդու՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի` թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու որոշումից հետո դադարել է շփվել նրանց հետ։ Այս մասին հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում պատմել է արքայազն Հարին, գրում է Daily Mail-ը։
Արքայազնի խոսքով՝ նախքան թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու իր և կնոջ կայացրած որոշման մասին հրապարակայնորեն հայտարարելը, առանձնազրույցներ է ունեցել տատի՝ Էլիզաբեթ 2-րդի և հոր՝ արքայազն Չարլզի հետ։
«Երբ մենք Կանադայում էինք, ես երեք զրույց ունեցա տատիկի հետ և երկու զրույց հորս հետ, մինչև որ նա դադարեց պատասխանել իմ զանգերին և խնդրեց ինձ այդ ամենը գրավոր ներկայացնել»,- նշել է արքայազն Հարին։
Հարցին, թե ինչը կարող էր լինել արքայազն Զարլզի նման վարքագծի պատճառը, Սասեքսի դուքսը երկար մտորելուց հետո պատասխանել է․ «Այդ պահին ես ինքս էի սկսել որոշել՝ ինչ անել կյանքիս հետ։ Ես դա պետք է անեի հանուն իմ ընտանիքի, հոգեկան առողջությանս, կնոջս և որդուս, քանի որ կանխազգում էի՝ ինչ կարող է լինել»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: