Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի հայտարարությունը գաղտնի ամուսնության մասին պաշտոնական արարողությունից երեք օր առաջ, որը հնչել է հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի ժամանակ, սուտ են անվանել, հաղորդում է The Sun-ը:
Մեծ Բրիտանիայի գրանցման բյուրոն ներկայացրել է Սասեքսի դուքսերի ամուսնության վկայական՝ ամուսիններին մեղադրելով ստի մեջ։ Մեգան Մարքլը Ուինֆրիի հետ զրույցում պնդել է, որ արքայազն Հարիի հետ գաղտնի ամուսնացել են տան հետեւի բակում՝ պաշտոնական հանդիսությունից երեք օր առաջ:
Փաստաթղթի համաձայն՝ նրանք օրինական ամուսին եւ կին են դարձել 2018 թվականի մայիսի 19-ին՝ ոչ թե գաղտնի տան բակում, այլ հրապարակայնորեն՝ Վինձորի ամրոցում։ Փորձագետները ենթադրում են, որ Մեգան Մարքլը սխալ է արտահայտվել, եւ նրանց «գաղտնի հարսանիքը», որի ժամանակ նրանք արքայազն Հարիի հետ երդումներ են փոխանակել Քենթերբերիի արքեպիսկոպոսի ներկայությամբ, փորձ է եղել ներկա արարողությունից առաջ:
Մասնագետները պնդում են, որ Սասեքսի դուքսերը չէին կարող ամուսնանալ առանց վկաների որոշակի թվի եւ ամուսնության համար նախապատրաստված վայրում: Այդ իսկ պատճառով Մարքլի եւ նրա ամուսնու արարողությունը չի կարող հարսանեկան արարողություն համարվել ։
Մարտի 8-ին CBS հեռուստաալիքը ցուցադրել է առաջին համատեղ հարցազրույցը, որը արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը տվել են ԱՄՆ տեղափոխվելուց հետո: Հարին պատմել է, որ Մեգանի առաջին հղիության ժամանակ թագավորական ընտանիքի որոշ անդամներ մտահոգություն են հայտնել իրենց ապագա երեխայի մաշկի գույնի վերաբերյալ: Մեգանը խոստովանել է, որ մտածել է ինքնասպանության մասին բրիտանական մամուլում հալածանքների պատճառով։ Նաեւ հայտնի է դարձել, որ նրանք 2020 թվականի առաջին կեսին զրկվել են թագավորական ընտանիքի ֆինանսական աջակցությունից, իսկ արքայազն Չարլզը մի քանի ամիս հրաժարվել է խոսել որդու հետ: