Երկու տարի է չեմ հարցրել։ Լա՞վ եք... Սառնարանները լցվեցի՞ն, հարևաններինը դատարկվեցի՞ն...
Ում չեք սիրում բերդերում հայտնվեցի՞ն։ Ում որ սիրում եք ձեր կյանքը բարելավեցի՞ն...
Ում իշխան կարգեցիք, իշխան դարձա՞վ, ձեր դարդերի մեջ տապակվե՞ց... Թե՞, ձեզ մոռացավ, ծանոթ բարեկամին հիշեց...
Ժամանակն է հասկանալ և ընդունել.
Բերում էիք փրկչի, ստացաք` կործանարար...
Թող սա էլ դաս լինի բոլորիս. Հիշեք` ղեկավարին զգացմունքով չեն ընտրում, այլ խելքով...
Դեռ այսքանը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել