Tert.am-ը գրում է․

Բեռլինի «Շարիտե» կլինիկայի բժիշկները, որոնք բուժում են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, դիմել են բուլղարացի գործընկերներին՝ ռուս գործչի թունավորման և բուլղարացի գործարար Եմելյան Գեբրևի դեմ մահափորձի միջև հնարավոր նմանության պատճառով, որին, ենթադրաբար, թունավորել են «Նովիչոկ» դասի նյարդապարալիտիկ նյութով: Այս մասին ասված է Der Spiegel-ի և Bellingcat-ի համատեղ հետաքննության մեջ։

Բժիշկները կարծում են, որ Նավալնիի և Գեբրևի թունավորման ժամանակ կարող էին նմանատիպ նյութեր օգտագործվել, գրում են հետաքննության հեղինակները: Նրանց տվյալներով՝ բժիշկները չեն բացառում, որ Նավալնիին թունավորել են օրգանոֆոսֆատների ընտանիքից նյութով, որոնց թվում է «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութը: Այս վարկածը դեռևս չի հաստատվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել