Երևի արժե նախարարին հիշեցնել, որ հակամարտության սկզբնապատճառը ոչ թե Հայաստանի ագրեսիան է Ադրբեջանի դեմ, այլ Արցախի ինքնորոշման համար խաղաղ պայքարին պատերազմով պատասխանելու Ադրբեջանի որոշումը:

Նախարարին երևի պետք է բացատրել, թե ինչով է Կասպրչիկի գրասենյակի ներկայիս առաքելությունը տարբերվում պահանջվող հետաքննության մեխանիզմից: Եվ, ընդհանրապես, նախարարը կարծես լավ չի հասկանում մեխանիզմի բովանդակությունն ու նպատակը:

Սակայն հարցազրույցում կա նաև ուշագրավ մի քանի դրվագ:

 Փաստացի ադրբեջանական կողմը նախապայման է առաջադրում բանակցությունների վերսկսման համար, ինչը ոչ միայն ապակառուցողական է, այլև բավական բարդ դրության մեջ է դնում և՛ միջնորդներին, և՛ հայկական կողմին:

 Ադրբաջանը պետական ամենաբարձր մակարդակով հետևողական գիծ է որդեգրել՝ հարված հասցնելու ՌԴ-ից Հայաստանին ռազմական մատակարարումներին: ԱԳ նախարարը նույնպես կրկնեց Ալիևի և "ադրբեջանական հասարակության" մտահոգությունները: Ի դեպ`ռուսական պետական ԶԼՄ-ին տված հարցազրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել