Մի պահ պատկերացրեք, Ռուսաստանում իշխանության է գալիս Նավալնին, մի երկու տարի մարդ է բռնում, բյուջե փող է բերում, քիչ թե շատ տիրություն է անում «պրովինցիաները» ու վերջ, Ռուսաստանը սիրված, ես կասեի` պաշտելի ղեկավար ունի:
Հ.Գ
Ասելիքիս երկրորդ մասը մի փոքր բացեմ. Շատ կարևոր է, թե ումից, կամ ինչ համակարգից հետո ես գալիս: Դրանից է կախված հասարակական ընկալումը քո հանդեպ: Օրինակ, եթե նախկին ղեկավարը մարդակեր էր, ապա հաջորդից մի 10 տարի գոհ կլինեն, եթե նա լինի ընդամենը մարդ ծեծող, բայց մարդու միս չսիրող:
Իսկ ասելիքիս առաջին մասն իսկապես չեմ բացառում, տպավորություն է, որ մեր ռազմավարական դաշնակցի ներսում լուրջ փոփոխություններ են ծրագրավորվում: 2000թ-ի Ելցինի գնալու նման մի բան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/3303037376420888
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել