Ռուսական հնարավոր ներխուժումը Բելառուս շարքային իրադարձություն չէ ու նույնիսկ ավելին է, քան, այսպես ասած, ուկրաինական սցենարը։ Դա, ըստ էության, կնշանակի ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի տրանսֆորմացիա նոր կայսրության։ Թվում է՝ հենց սա է Մոսկվայի ուզածը, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ այսօրվա Ռուսաստանը չունի բավարար ռեսուրսներ "քաղաքակիրթ" կայսրություն պահելու համար, իսկ "ըմբոստ" ազգային օջախները կարող են փլուզել ռուսական կայսրությունը։ Ենթադրում եմ՝ Պուտինի հպաղումը հենց դրա հետ է կապված ու մտածում եմ, որ ռուսական ռազմական միջամտություն Բելառուսում չի լինելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: