Երբ հացադուլ էր անում, ըստ իս, տեռորիստական խմբի անդամ Գարեգին Չուկազյանը, Նիկոլ Փաշինյանը գնաց և հանդիպեց իրեն։ Ավելին, այդ հանդիպման արդյունքում Գարեգինը դադարեցրեց հացադուլը։ Ակնհայտ է, որ ձեռք բերվեց բանդայի անդամներին կալանքից ազատելու համաձայնություն։
Այսօր, երբ հացադուլ է անում Իսրայել Հակոբկոխյանը, Նիկոլը լուռ է...
Լուռ է, քանզի Իսրայելը տեռորիստ չէ, լուռ է քանզի Իսրայելը ոստիկան չի սպանել, լուռ է քանզի Իսրայելը, Մելի պես, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ չէ, լուռ է քանզի Իսրայելը միայն փառք ու պատիվ է բերել Հայաստանին։
Այսօր հանդիպեցի մեր աշխարհահռչակ մարզիկին և խնդրեցի դադարեցնել հացադուլը։ Ցավոք, նա մերժեց....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել