Տևական ժամանակ է՝ Ամուլսարի շուրջ միտումնավոր կեղծիքի տարածման վրա մասնագիտացած որոշ շրջանակներ այլ անհեթեթություններին ավելացրել էին այն թեզը, թե իբրև Ամուլսարի հանքավայրում ուրանի հետ կապված վտանգ կա` հղում անելով խորհրդային տարիներին (1952-54թթ.) արված «Գրոմովյան» հետազոտությանը:

Ս.թ. օգոստոսի 14-ին Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, հիմնվելով «Գրոմովյան» հաշվետվության, Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ հաշվետվության, շուրջ 50 000 հորատանմուշների, ինչպես նաև առավել հետաքրքրություն ներկայացնող փորձանմուշների կրկնակի ստուգողական ուսումնասիրության լաբորատոր արդյունքների և դաշտային չափումների վրա, Շրջակա միջավայրի նախարարությանն է տրամադրել ստուգողական հետազոտության արդյունքերը (պատճենը` «Լիդիան Արմենիայի»): Արդյունքները ապացուցում են «Լիդիանի» իրավացիությունը նաև այս հարցում։ Մասնավորապես՝ ըստ հետազոտության արդյունքների․

- «Գրոմովյան» հաշվետվության մեջ նշված տարածքը դուրս է Ամուլսարի հանքավայրի տարածքից,
- «Լիդիան Արմենիայի» կողմից իրականացված հետազոտական աշխատանքները բավարար են ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի կազմման համար,
- ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի համապատասխան բաժինները բավարարում են ՀՀ Ճառագայթային անվտանգության նորմերին և կանոններին, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անվտանգության ստանդարտների պահանջներին,
- Ճառագայթային անվտանգության մասով ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի վերանայման անհրաժեշտություն չկա։


«Լիդիանը» բազմիցս ապացույցներ էր ներկայացրել առ այն, որ ուրանի վտանգի մասին պնդումները հերթական կեղծիքն են, և որ Ամուլսարի՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը ապացուցում է, որ բոլոր հետազոտություններն արվել են պատշաճ, ո՛չ ճառագայթման, ո՛չ ուրանի վտանգ Ամուլսարում չկա:

Այսպիսով, հույս ունենք, որ Ամուլսարի շուրջ այս հերթական կեղծիքի էջը կարելի է համարել փակված՝ անառարկելի գիտական հիմնավորմամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել