Բելառուսում ծավալված սորոսական վակխանալիան ու մարդկանց հիմարացումն ինչ-որ առումով նաև մեզ մոտ կատարվածի հետևանք են։ Ոգևորվեցին, որ իշխանությունը կարելի է վերցնել շանտաժով, ու Բելառուսն էլ մտցրին մղձավանջ։

Պարզ է, որ Լուկաշենկոն իրոք հաղթել է, ու լուրջ ապացույցներ չկան, որ մեծ խախտումներ են եղել։
Պարզ է, որ այլևս Բելառուսը հինը չի լինի, եթե, իհարկե, մարդ առ մարդ չապացուցվի, թե ովքեր են կազմակերպիչներն ու դրսից եկած սադրիչները։
Պարզ է, որ Նիկոլը դառնալու է էլ ավելի ատելի Ռուսաստանում ու Բելառուսում։
Պարզ է, որ էդ ատելության մի մեծ մաս նաև ամեն հայի վրա է ընկնելու։
Պարզ է նաև, որ մեր թուրք-ճիվաղից իշխանությունը վերցնելն արդեն ազգային-զատագրական պայքարի գործ է, որում քաղաքական գործիչներն այնքան էլ մեծ մասնակցություն չեն ունենալու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել