Վերջին օրերին հասարակական դժգոհությունների և քաղաքացիական անհամաձայնության վճռական գործողությունները հաղթանակեցին և սոցիալական ծանրագույն պայմաններում ապրող մեր ժողովրդի ուսերից թոթոփվեց այն մեծ բեռը, որը պետք է կրեր մեզանից յուրաքանչյուրը: Հպարտ եմ մեր ազգով, մեր երիտասարդներով, ովքեր մեծ դասականի խոսքերը կրկին կյանքի կոչեցին և ապացուցեցին, որ մեր միակ փրկությունը մեր միասնականության մեջ է: Վստահ եմ՝ այն քաղաքացիական հասարակությունը, որն արդեն այսօր է կերտվում՝ ապագայում մեր ժողովրդին նորանոր բարձունքների կհասցնի:
Շնորհավորում եմ բոլորիս միասնական ուժերով կերտած հաղթանակի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/515772535159595
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել