Ամբողջ գիշեր հետևել եմ Բելառուսի դրամատիկ իրադարձություններին։
Իմ հետևությունները․
- Բելառուսում այս պահին հեղափոխություն տեղի չի ունենալու․ կա հանրային մեծ դժգոհություն, սակայն բացակայում է ինստիտուցիոնալ հիմքը, խարիզմատիկ առաջնորդը,
- Լուկաշենկոն կունենա ավելի թույլ իշխանություն, որը կաշկանդված կլինի ներքին խմբավորումների ու հատկապես՝ Մոսկվայի օրակարգով,
- Հանրային բողոքական տրամադրությունները գեներացնելու են ազդեցիկ ընդդիմության ձևավորումը, որը կարող է համագործակցել թե՛ Արևմուտքի, թե՛ Մոսկվայի հետ,
- Բելառուսում սկզբունքորեն փակվում է իշխանության խաղաղ փոխանցման հնարավորությունը, ինչն առաջիկա տարիներին հնարավոր է դարձնում մի քանի սցենարներ՝ Բելառուսի կլանում Ռուսաստանի կողմից, ուկրաինական սցենարի կրկնություն, հեղափոխություն և այլն։
Իսկ առայժմ Լուկաշենկոն վեցերորդ անգամ ստանձնելու է նախագահի պաշտոնը՝ իհարկե, հրաժեշտ տալով «բելառուսական կայունությանը»։