168.am-ը գրում է․

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր շարունակեց հետազոտել  Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի քրեական գործով ապացույցների հետազոտումը:

Ամբաստանյալ Գևորգ Խաչատրյանի խնդրանքով և դատարանը որոշեց ապացույցների որոշ հատված հետազոտել դռնփակ՝ առանց լրատվամիջոցների ներկայության:

Դատարանում նաև հրապարակվեց քրեական գործում առկա ՊՎԾ լիազորությունները դադարեցված ղեկավար Դավիթ Սանասարյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նամակագրությունը, որը Սանասարյանն ուղարկել էր ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին: Դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Սանասարյանն Արսեն Թորոսյանի հետ ունեցած նամակագրությունը, որով, ըստ դատախազի, Թորոսյանը Սանասարյանի ուշադրությունն էր հրավիրում իր աշխատակիցների իրականացրած հնարավոր խախտումների վրա, ուղարկել էր իր աշխատակցին՝ Սամվել Ադյանին:

Սանասարանն էլ դատարանում հայտարարեց, թե  դրանում որևէ կարևոր արձանագրում չկա:

«Էնպես ա ներկայացվում, կարծես թե դարի հանցագործություն ա ստեղ բացահայտվել: Որևիցե հանցակազմ կա՞, որ ես իմ աշխատողին հարց տամ, ասեմ՝ «ինչպես ենք պատասխանը գրում»: Դուրս եկել ա, էդպես պատասխանը գրել եմ: Ես էստեղ որևիցե խնդիր չեմ տեսնում»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Դատական նիստի ընդմիջման ընթացքում լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանն ասաց, թե Արսեն Թորոսյանի վերաբերյալ կան բաներ, որոնց մասին այժմ խոսել չի ցանկանում:

«Դեռ ինքը պետք ա գա վկա, և ես մի քանի անգամ ասել եմ արդեն, անակնկալ հարցեր կա, որ ինքը չի սպասում էդ հարցերին: Կգա այստեղ, էդ հարցերը կտանք, նոր էս գրագրությունը, որը դատախազությունը փորձում ա ներկայացնել, որ եսիմ ինչ ա հայտնաբերել, ընդհակառակը, դա իմ օգտին ա էդ ամեն ինչը: Այսինքն՝ Արսեն Թորոսյանն ինձ տեղյակ ա պահել, հարցրել ա, որ՝ «քո աշխատողները սենց բանի մեջ կա՞ն», ճշտել եմ, ասել եմ՝ չկան, հետո գրագրության մեջ նորից էդ հարցը տալիս ա, էդ գրագրությանն ի պատասխան՝ ես իմ աշխատողից ճշտում եմ, արդեն ինձ պատասխանել ա, որ կապ չունի էդ ֆիրմայի հետ, ու Արսեն Թորոսյանի բարձրացրած հարցերին քննարկում ենք բանավոր, հետո էդ բանավորը թղթին ա տալիս, ես էլ էդ փոխանցում եմ Արսեն Թորոսյանին:

Դատախազությունը ասում ա, որ այստեղ մի հատ խոշոր բան ա գտել, որ ինչի ա հայտնվել աշխատողի մոտ: Ես էլ դա չեմ թաքցնում: Ես ասում եմ՝ ես եմ աշխատողին հանձնարարել, որ պատասխանի Արսեն Թորոսյանին: Դա նորմալ պրակտիկա ա, երբ որ աշխատողներին հանձնարարում են էսինչ հարցի վերաբերյալ պատասխան գրել: Ես էդ ժամանակ դեռ, էսպես ասած, դիալիզի ոլորտի մասնագետ չէի: Հիմա էնքան եմ ուսումնասիրել, հիմա ինքս կարող եմ անել: Էն ժամանակ չեմ իմացել մանրամասն, թե մասնագիտորեն ինչն ինչոց է»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել