Հետաքրքիր բան ասեմ։
Երբ ԱՄՆ-ում միացնում ես «Ազատության» youtube-յան ալիքը, տակը փոքր տառերով գրառում կա. «The Channel is funded by US Department of State (Այս ալիքը ֆինանասվորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից)։
Ասեմ ավելին՝ ռուսական Russia Today հեռուստաալիքն էլ միացնելիս գրած է, որ այն ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։
Գիտե՞ք՝ ինչու է դա արվում։ Շատ պարզ, որպեսզի դիտողը հստակ հասկանա, որ տրամադրվող տեղեկությունները ծառայում են կոնկրետ ֆինանսավորող երկրի շահերին։
Իսկ հիմա ամենակարևորը. «Ազատություն» ռադիոկայանը վերջին երկու տարին որևէ բանով չի զիջում Հանրային հեռուստաընկերությանն իշխանամետ լինելու հարցում, նույնիսկ գերազանցում է Հ1-ին։
Իսկ Russia Today հեռուստաալիքի գործադիր տնօրենն ակնհայտորեն ցուցադրում է իր չափից դուրս բացասական վերաբերմունքը ՀՀ ներկայիս իշխանության նկատմամբ։
Հըն, ի՞նչ եք կարծում, ում հետ են մեր մոտ «փայլուն» հարաբերություններ...
Գեոքաղաքական պատերազմնե՞ր, չէ, չենք լսել....