Առողջապահությունն ազգային անվտանգություն է, պարոն businessman Թորոսյան: Եվ առողջապահությունում մտածել միայն շահի մասին կարող էիք միայն Դուք: Ի սկզբանե պարզ էր, որ միայն Ձեր շահի մասին եք մտածում, երբ սկսեցիք չակերտավոր կադրային ջարդը: Իբրև համակարգից հեռացնում էիք «կոռուպցիայի» մեջ թաթախված գլխավոր բժիշկներին, իսկ փոխարենը նշանակեցիք Ձեր ընկերներին, ընկերների կանանց և Ձեր շրջապատի մարդկանց: Նորանշանակների մեջ հայտնվեցին այնպիսի «անմեղներ», որոնք, չդիմանալով գայթակղությանը, գնացին այնպիսի գործարքի, որի անունը կաշառք է: Փոխնախարար նշանակեցիք մի մարդու, ով նախկինում աշխատել է պետական եկամուտների նախարարությունում, ով գաղափար չունի առողջապահական համակարգից: Իսկ ահա վերջին ձեր որոշմամբ (մարզային որոշ ծննդատների հետ կապված) հաստատեցիք, որ բիզնեսը ավելի կարևոր է Ձեզ համար, քան մարդկային կյանքը: Եվ հա, ծառայողական մեքենաների մասին խոսելիս նստեք Prado-ն, նոր մտածեք, թե երբ ինչ եք խոսել կամ like-ել: Սրանք էլ՝ խոսուն փաստեր։