Բժիշկներին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ առողջապահության ապահովագրման նոր համակարգի բյուջեն երկու ժաբաթ առաջ սպառվել է: Փողը պրծավ: Երկու ամսում:
Հարգարժան լրագրողները լավ կանեն ճշտեն` արդյո՞ք ճիշտ է, որ նախարարությունը դիմել ա կառավարությանը, որպեսզի պահուստային ֆոնդից գումար հատկացնեն, որ գոնե հունիսը ձգեն:
Նենց որ հարգելի բժիշկներ, եթե վերջին օրերին հիմար պատճառաբանություններով ձեր էպիկրիզները հետ են ուղարկում ու հատուցումը չեն տալիս, դա նրանից չի, որ ապուշ են: Ըստ օդում կախված լուրերի` դա նրանից ա, որ փողը, որ պիտի գոնե մինչև տարվա վերջ հերիքեր, իրանց հիվանդանոցներով կերել, պրծել են:
Բայց, էլի եմ ասում, լրագրողները լավ կանեն այս ամենը ճշտեն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02pbqznSvot8rKiR961dcRRGVDpqNaTpTCyg5HYyKpZSLwXMcWhwUHoh4vywsHEm57l&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



