Իսկ ո՞ր սոցիալական խմբին է պատկանում Տարոն Մարգարյանը: Միգուցե նա և նրա շրջապատի մյուս անդամնե՞րն են Հայաստանի ամենախոցելի սոցիալական խմբի ներկայացուցիչները: Չէ՞ որ այս մարդը երբեք չի զբաղվել բիզնեսով և ամբողջ կյանքում աշխատել է բացառապես պետական հիմնարկներում, որտեղ ստանում են ամենացածր աշխատավարձը: Այստեղից բխում է, որ Տարոն Մարգարյանը կարող է խոցելի սոցիալական խմբում հայտնվել ու նրա համար հատուկ գներ սահմանվեն, որ կարողանա վճարել: 
Կարծում եմ` անլուրջ է Հայաստանում խոսել սոցիալական խմբերից, քանի որ մեզ մոտ չկա նորմալ հասարակություն, որտեղ կան տարբեր սոցիալական խմբեր: Մեզ մոտ կա կիսաաղքատ աշխատավոր ժողովուրդ և այդ նույն ժողովրդի հաշվին ապրող իշխանություն: Հիմա էլ իշխանությունը թավան է դրել ժողովրդի վրա ու մի հատ էլ գթասրտություն է խաղում՝ թե մենք կորոշենք` ով է ի վիճակի տալ այդ գումարը, նա էլ կտա:
Չեմ վճարելու իշխանության կողմից ավելացրած և ոչ մի կոպեկ, քանի որ դա թալան է, իշխանական ռեկետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել