Թուրք-ադրբեջանական զույգը Հայաստանում ունի իրեն սատարող լրատվամիջոցներ, որոնք զուգահեռաբար քարոզում են գործող իշխանության օգտին ու քննադատում իշխանության ընդդիմախոսներին։
Թուրքական 5-րդ շարասյունը գործում է առանց դիմակի և առանց մեր երկրի շահերից «սոցիալական հեռավորություն» պահելու՝ ախտահարելով տեղեկատվական, հասարակական ու քաղաքական միջավայրը։
Պատերազմական ռեժիմով ապրող Հայաստանն ունի՞ իրեն սատարող լրատվամիջոցներ Թուրքիայում և Ադրբեջանում։ Սա հռետորական հարցերի շարքից է։
Ի դեպ, ԱՄՆ-ում, իրենց անվտանգային շահերից ելնելով, պաշտոնապես որպես «օտարերկրյա գործակալ» են գրանցել, օրինակ, ռուսական RT լրատվամիջոցին (այն ղեկավարում է հայազգի Մարգարիտա Սիմոնյանը)։ Խոսքի ազատությունը, ֆլանը-ֆստանը նման դեպքերում չեն աշխատում, բնականաբար։ Թշնամական երկրի շահերը սպասարկող լրատվամիջոցի դեմ պայքարը ոչ թե պայքար է ազատ խոսքի դեմ, այլ անվտանգության շահերից բխող գործառույթ է։