Քիչ առաջ հեռախոսազանգ ստացա ՀՀ ԱԱԾ քննչական բաժանմունքից, որի ընթացքում ԱԱԾ քննիչն ինձ «ՀՐԱՎԻՐՈՒՄ էր ԱԱԾ՝ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ տալու»: Բնականաբար, ես հրաժարվել եմ որևէ բացատրություն տալ ԱԱԾ-ին, առավել ևս՝ որևէ աստիճանի համագործակցություն ունենալ տվյալ կառույցի հետ, քանի դեռ ՀՀ օրենքներով պարտավորված չեմ լինի անել դա, ուստի մի հատ էլ ֆեյսբուքյան գրառմամբ ֆիքսեմ` ԱԱԾ-ի և ոչ միայն ԱԱԾ-ի, այլև ՀՀ բոլոր իրավապահ համակարգի մաս կազմող գերատեսչությունների հետ ես որևէ ինքնակամ համագործակցության իմաստ չեմ տեսնում և ցանկություն չունեմ: Կներկայանամ վերոգրյալ մարմիններ միայն այն դեպքում, երբ ՀՀ օրենքներն ինձ դա կպարտադրեն: Այսինքն` ուզո՞ւմ եք բացատրություն վերցնել՝ հարուցեք քրեական գործ, ինձ տվեք մինչդատավարական կարգավիճակ, և ես կգամ ցուցմունք տալու, հակառակ պարագայում խնդրում եմ ինձ այլևս չանհանգստացնել ձեր անիմաստ հեռախոսազանգերով:

Մնացեք բարյավ։

Հ.Գ. Այս կետին հասանք այն ժամանակ, երբ մենք, բոլոր ուժայիններին հարգելով, հեռահար բացատրում էինք, որ չի կարելի դառնալ Նիկոլի ոտքի տակի փալասը, բայց նրանք չլսեցին: Հիմա արդեն գնացքը գնացել ա, ու էս ամեն ինչի վերջում մեզ հրավիրողներից շատերը դատվելու են սահմանադրական կարգի տապալմանը հանցակցելու և քաղաքական պատվերներ իրականացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել