Պատասխանելով հարցին՝ ինչի՞ դիմաց է ադրբեջանցի ասկյարը վերադարձվել Իլհամին՝ հաշվի առնելով ԱԱԾ-ի այն հայտարարոթյունը, որ այդ քայլը բարի կամքի դրսևորում է՝ զինվորական պանթեոն այցելած «գեներալ» Գագոն լրագրողներին փորձել է համոզել, թե ԱԱԾ-ի տարածած հայտարարությունը չի արտացոլում իրականությունը: Հայտարարելով՝ թե թշնամու հետ բանակցում են՝ Գագոն համոզմունք է հայտնել, որ բաց հայտարարություններ անելը, «գաղտնիքներն աշխարհով մեկ ցրելը» Հայաստանին պետք չէ, քանի որ հարցազրույցները լսում են նաև ազերիները՝ կոչ անելով լրագրողներին տալ այնպիսի «խելացի հարցեր», որոնք չեն վնասի ո՛չ պետությանը, ո՛չ էլ իրենց: Իսկ ահա կոնկրետ ԱԱԾ-ի հայտարարությունը մեկնաբանելով՝ «գեներալը» ասել է.«Հայտարարությունը, ասում եմ, այո՛, կարա ամեն ինչ էլ ասի, կարա սուտ էլ խոսա, կարա ամեն ինչ էլ… Էդ բոլորին սուտ խոսալ թույլատրվում ա, բոլոր պետությունների ղեկավարներին, մեզ արգելվո՞ւմ ա»:

Գագոն փորձել է «կռուտիտ» լինել՝ այդ ճանապարհին վարկաբեկելով ԱԱԾ-ին: Գագոն, փաստորեն, պնդել է, որ ԱԱԾ-ն խաբել է սեփական ժողովրդին և սուտ հայտարարությամբ հանդես եկել: Բայց ամենահետաքրքիրը նրա արդարացումներն են ստացվել՝ իրենց սուտ խոսալու ոտնահարված իրավունքի հետ կապված:

Խնդիրն այն է, որ սուտ խոսալու իրավունքը, որը Գագոն անձեռնմխելի է հռչակել, Նիկոլը տասնամյակներ ի վեր չարաշահել է. նա խաբում էր, երբ դեռ լրագրող էր, հետո՝ խմբագիր, այնուհետև՝ պատգամավոր, հիմա՝վարչապետ: Նա խաբելու է նաև այն ժամանակ, երբ վարչապետից վերածվի մեղադրյալի ու ստիպված լինի հարցաքննության ենթարկվել: Սուտը Նիկոլի արյան մեջ է, նրա մաշկի գույնը, առանց որի անհնար է Նիկոլ պատկերացնել:

Անկասկած, միայն Նիկոլը չէ, որ ստում է. այդ արատը համաշխարհային քաղաքականության հիմքն է: Բայց եթե օտարները ստում են ի շահ իրենց, ապա Նիկոլը նույն բանն անում է ՝ի շահ թշնամու՝ սպասարկելով Ադրբեջանի, այլ ոչ թե սեփական ժողովրդի կենսական շահերը:

ԱԱԾ-ն Գագոյից պետք է «սպռոս» անի, եթե ցանկանում է վեականգնել իր բարի համբավը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել