Politik.am-ը գրում է․
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջրերը կարծես մեկ առվով չեն գնում։ Կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջդրված Վահրամ Ավետիսյանը Վահե Գրիգորյանի սրտով չէ, այս մասին օրերս գրեց լրատվամիջոցներից մեկը։ Գրիգորյանն ամեն բան արել է, որպեսզի կառավարությունը նրան չառաջադրի, բայց Փաշինյանը չի լսել Գրիգորյանին։
Հիմա, երբ Վահրամ Ավետիսյանի առաջադրումը արդեն փաստ է, Վահե Գրիգորյանը անցել է տեղեկատավական տեռորի։ Նա համախմբել է քաղաքական դաշտի լևոնական խաղացողներին և պախարակում է Վարհամ Ավետիսյանին, թիրախավորում կառավարությանը։ Վահե Գրիգորյանի ընկեր՝ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հանդգնել է Վարհամ Ավետիսյանին համեմատել Ալիևի որդու հետ․ «Վահրամ Ավետիսյանին չեմ ճանաչում, երբեք չեմ շփվել ու չեմ էլ տեսել։ Կարող ա ամենաընտիր իրավաբանն է ու ամենասկզբունքային մարդը։ Կարող ա։ Բայց։ Վահրամ Ավետիսյանի առաջարկումը ՍԴ դատավորի տեղի համար նման է, ասում եմ՝ նման է, ոչ թե նույնը, որ Ալիևի որդուն առաջադրեն մեր Գլխավոր շտաբի պետի պաշտոնում։ Էլի կարող ենք ասել, որ եթե հայրը եղել է մեր պետականության հեղաշրջումը չնկատող մարդ, քաղբանտարկյալ դատող մարդ, ապա իր որդին կարող է լինել ՍԴ ընտիր դատավոր։ Այդպես էլ և գրեթե նույն հավանականությամբ Ալիևի որդին կարող է լինել Հայկական բանակի շտաբի ընտիր պետ։
Բայց այս օրինակներն իրար նման են, եթե երկու դեպքում էլ վերցնում ենք այդ մարդկանց և դիտարկում որպես կոնկրետ մարդկանց որդիներ։
Բայց Վահրամ Ավետիսյանը եքյա մարդ է եղել 2008-ին։ Նա արդեն 2001-ին դարձել է գիտությունների թեկնածու ու իր գիտնական հալով կա՛մ եղել է կողմնակից հոր արածներին կա՛մ, որ ավելի վտանգավոր է, եղել է անտարբեր։
Ինչու եմ այս երկու վարկածն առաջ բերում, քանի որ նա երբեք ոչ մի կերպ հոր արածները չի քննադատել, էլ չեմ խոսում այն մասին, որ չի քննադատել հեղաշրջումն ու Մարտի 1-ը։
Հա, մի վարկած էլ կա, որ նա գիտնական լինելով չի հասկացել, որ հեղաշրջում է տեղի ունեցել։ Այս վարկածը խոսում է թե՛ նրա ազնվության և թե՛ մասնագիտական կարողությունների, ավելի շուտ, դրանց բացակայության մասին։
Հիմա մեր կառավարության մասին։
Երբ մենք անգամ պահեստապետ ենք ընդունում, ապա նայում ենք, որ իր ընտանիքում գողության, հափշտակության, խաբեության կամ նմանատիպ հանցանքներով դատապարտված կամ նման բաներում նկատված մարդ չլինի։ Անգամ, մի փոքր կասկածի դեպքում զգուշանում ենք։ Մենք՝ ՀՀ մի փոքր ձեռնարկություն։
Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, նման ռիսկի տակ դնում, երբ ՍԴ դատավոր է առաջարկում Սահմանադրության տապալումը, ի վերջո, համակազմակերպող դատավորի ընտանիքի անդամին։ Առնվազն ՄԻԵԴ-ն այդ կասկածն առաջացնող փաստի մասին ասել է։ Աղաղակել է։
Այս ինչ արկածախնդրություն է։
Պատկերացնո՞ւմ եք, Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս առաջարկենք Գլխավոր մոլլայի որդուն»։
Ակնհայտ է, որ սրանք հենց Վահե Գրիգորյանի մտքերն են։ Այս կերպ նա փորձում է հոգեբանորեն ճնշել վարչապետ Փաշինյանին, որպեսզի առաջ բրդի իր թեկնածուներին։ Գրիգորյանի վերջնական նպատակը սեփական քիմքին հաճո մեծամասնություն ունենալն է, որն էլ կօգնի նրան դառնալ ՍԴ նախագահ։
Ինչպես և սպասելի էր Վահե Գրիգորյանն իր նպատակներին հասնելու համար պատարստ է հատել բոլոր սահմանները։ Նա ըստ էության Արմեն Մարտիրոսյանի միջոցով ակնարկում է, որ Փաշինյանը պատրաստ է անգամ Ալիևի որդուն նշանակել ԳՇ պետ։ Բայց այստեղ հասարակությունը անելիք չունի՝ Փաշինյանն ինչ ցանել է, այն էլ հնձում է։