
Ուհանի Բիոինժեներիայի համալսարանը հաստատել է՝ քրքումինը՝ հայտնի համեմունքի՝ քրքումի միացությունը, կարող է կանխել բջիջների՝ տրանսմիսիվ գաստրոէնտերիտով վարակվելը: Նաև հայտնաբերվել է, որ մեծ դոզաներով միացությունը ոչնչացնում է վիրուսային մասնիկները: Այս մասին հայտնում է The Telengana Today-ը:
Այդ վարակը հիվանդություն է առաջացնում խոզերի շրջանում: Հիվանդության հետևանքով կենդանիները սատկում են:
Բացի դրանից՝ գիտնականների կարծիքով, քրքումինը կարող է դիմադրել այն վիրուսներին, որոնք առաջացնում են տենդ, նաև հեպատիտ B:
Ավելի վաղ քրքումինը հայտնի է եղել որպես հակաուռուցքային, հակաբորբոքային և հակաբակտերիալ միջոց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել