Համեմունքի մեջ գտել են վտանգավոր վիրուսը ոչնչացնող միացություն


04:45 , 27 հուլիս, 2020

Ուհանի Բիոինժեներիայի համալսարանը հաստատել է՝ քրքումինը՝ հայտնի համեմունքի՝ քրքումի միացությունը, կարող է կանխել բջիջների՝ տրանսմիսիվ գաստրոէնտերիտով վարակվելը: Նաև հայտնաբերվել է, որ մեծ դոզաներով միացությունը ոչնչացնում է վիրուսային մասնիկները: Այս մասին հայտնում է The Telengana Today-ը:

Այդ վարակը հիվանդություն է առաջացնում խոզերի շրջանում: Հիվանդության հետևանքով կենդանիները սատկում են:

Բացի դրանից՝ գիտնականների կարծիքով, քրքումինը կարող է դիմադրել այն վիրուսներին, որոնք առաջացնում են տենդ, նաև հեպատիտ B:

Ավելի վաղ քրքումինը հայտնի է եղել որպես հակաուռուցքային, հակաբորբոքային և հակաբակտերիալ միջոց: