Հայ առաքելական եկեղեցի, հայ մշակույթ, հայ գրականություն. այս ուղղությունները թիրախավորելով, հարվածում են մեր լինելիության արմատներին:
Հայ դպրոցն են թուլացնում, հայի ոգին են փորձում կոտրել:
Հայ մշակույթի ու գրականության բազմադարյա կաղնու արմատներն են փորձում կտրել, որովհետև այդ արմատներն են, այդ ազգային կրթությունն ու ոգին է սահմանին կանգնած զինվորի տոկուն կամքի հենասյունը, մեր փառապանծ հաղթանակների կերտման հիմնաքարը:
Դրսից օսմանցու ու ազերու հոխորտանքն է ու վայրահաչը, ներսից՝ սորոսական, աղանդավոր, լիբերալ-գլոբալիստների ասպատակումը, Նիկոլի անմիջական վերահսկողությամբ, որը կոչել են «նոր Հայաստան»։
Նոր ու հին Հայաստան չկա, կա ՀԱՅԱՍՏԱ՛Ն, որը մենք, ինչ գնով էլ լինի, փրկելու ենք այս խեղված-շեղված «երջանիկ անհատներից»:
Դուրս ենք շպրտելու, որովհետև պարտավոր ենք թույլ չտալ պետականության կորուստ, պարտավոր ենք վերջապես՝ կառուցել իրապես զարգացող, իրապես ապահով, իրապես ժողովրդավար երկիր, առանց պոպուլիզմի, առանց սորոսական գլոբալիստների, առանց թրքասեր «խաղաղասերների», առանց սեռագենաշեղվածների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել