Սիրելի ֆեյսբուքյան ընկերներ,

Ով չգիտի, տեղեկացնեմ, որ շրջանակում երեւացող նշանը ցույց է տալիս, որ գրառումը արված է ՄԻԱՅՆ ընկերների համար, եւ դրանք մամուլում կամ հանրային այլ հարթակներում տարածելու համար չեն։ Սա մի «օպցիա» է, որը թույլ է տալիս սահմանափակել գրառման հասանելիության շրջանակը, եւ որքան էլ լայն լինի այդ շրջանակը, այնուամենայնիվ, այն սահմանափակ է։

Խնդրում եմ բարեխիղճ լինել, հարգել անձնական տարածքի իրավունքը եւ ընկերների շրջանակից դուրս չհանել նման գրառումները. դրանք սովորաբար աշխատանքային ժամից դուրս են արվում, անձնական, ընտանեկան կյանքին վերաբերող բովանդակություն ունեն կամ որոշակի հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ԱՆՁՆԱԿԱՆ կարծիք են փոխանցում։

Ամեն դեպքում, եթե նմանատիպ գրառումներից որեւէ մեկը վիրավորական է թվում, խնդրում եմ ներողամիտ լինել՝ ընդունելով հանդերձ անձնական կարծիք ունենալու իմ իրավունքը։

Շնորհակալություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել