Իհարկե, յուրահատուկ «հանճարեղ» որոշում էր հեռուստաալիքներին պարտադրել, որ տաղավարներում դիմակ կրեն այն դեպքում, երբ սերիալներում ու սիթքոմներում անդիմակ խրախճանք է:

Ես 22 տարի աշխատել եմ հեռուստատեսային աշխարհում, կարծում եմ՝ դժվար իմ կոմպետենտությանը այդ հարցում կասկածեք: Հիմա ասելու եմ բաներ, որոնք շատ լավ գիտեն իշխող ուժի նվազագույնը 5 պատգամավոր, ովքեր երկար տարիներ աշխատել են նույն բնագավառում ու այսօր հանգիստ են տանում այդ աբսուրդը (չնայած իրենք բոլոր աբսուրդներն էլ հանգիստ տանում են):

Տաղավարում հնարավոր է պահել միջանձնային հեռավորություն, տաղավարները կարելի է ժամը մեկ ախտահանել, բոլոր նկարահանման տաղավարներում օպերատորները հեռու են կանգնում նվազագույնը 2-3 մետր, իսկ կառավարման վահանակը գտնվում է լրիվ այլ սենյակում: ԱՅՍԻՆՔՆ՝ ԼՈՒՐԵՐԻ, ԻՆՏԵՐՎՅՈՒՆԵՐԻ, ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԱՆԻՄԱՍՏ Է ԴԻՄԱԿԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ: ԴԱ ՏԳԵՂ Է: ԴԱ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԷՄՈՑԻԱՆԵՐԸ: ԴԱ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է:

Իսկ հիմարություն է, որովհետև սերիալներում, որտեղ ՄԻՇՏ ՄԻԵՒՆՈՒՅՆ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԻՐԱՐ ՇԱՏ ԿԻՊ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՀՆՉՅՈՒՆԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ, 2 ՕՊԵՐԱՏՈՐ, ՌԵԺԻՍՈՐԸ, ԼՈՒՍԱՎՈՐՈՂԸ, ՏԵԽՆԻԿԸ, ԴԻՄԱՀԱՐԴԱՐԸ, ԵՎ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ Է ՃԱՇԿԵՐՈՒՅԹ, ԿԱՐԵԼԻ Է ԼԻՆԵԼ ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿԻ:

Հ.Գ. Առաջին պլան չբերեք հոգեբանական գործոնը: Վրաստանում կամ նույնիսկ Ամերիկայում, որտեղ հիվանդների քանակը անթիվ է, ՈՉ ՄԻ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԱՐԵԼ: Ամոթ է: ԱՄՈԹ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել