Ըստ ամենայնի ադրբեջանը անցնում է դիվանագիտական շատ լուրջ և պլանավորված գրոհի։
Վերջին երկու տարիների ընթացքում մեր Վարչապետի և Արտաքին Գործերի Նախարարի "ջանքերով" Հայաստանը վերածվեց բանակցային պրոցեսում ապակառուցողական կողմի, մինչդեռ վերջին 20 տարին այդ տիտղոսը անընդմեջ կրել է ադրբեջանը։ Երկու տարում Նիկոլին "հաջողվեց" փլուզել տարիներով կառուցվածը։ Երկու տարում հօդս ցնդեցին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները։ Տավուշում տեղի ունեցած ագրեսիայի ժամանակ մեր բանակը փայլուն հաղթանակ պարգևեց բոլորիս, ինչը ցավոք սրտի չեմ կարող ասել արտաքին հարաբերությունների մասին։ Դիվանագիտական մարտում մենք պարտվեցինք և արդյունքում այսօր ադրբեջանը կարողանում է իր կամքը թելադրել տարբեր հարթակներում։
Ցավալի է այս ամենին հետևել, շատ ցավալի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել