Politik.am-ը գրում է․
Ամիսներ առաջ մենք գրել էինք, որ Հայաստանում կստեղծվի նոր քաղաքական ուժ, որը փորձելու է եվրոպական արժեքների տարածման դրոշակը իր ձեռքը վերցնել։ Կուսակցության առանցքային դեմքերն են լինելու «Լուսավոր Հայաստանից» հեռացած պատգամավոր Արման Բաբաջանյանը և Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
Ըստ Politik.am–ի աղբյուրների՝ նոր կուսակցությունը պաշտպանելու է նաև սեռական փոքրամասնությունների իրավունքները։
Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» նախաձեռնության հիմնադրումից հետո հայաստանցի տրանսգենդերները հույսով են լցվել, որ ի վերջո իրենք հնարավորություն կունենան Հայաստանում պաշտոնապես փոխել իրենց սեռը և երեխաներ որդեգրել։
Մեր աղբյուրների պնդմամբ Արման Բաբաջանյանն օրերս «Կոմայգում» հանդիպել է մի շարք ակտիվ տրանսգենդերների։ Բաբաջանյանը նրանց խոստացել է, որ իրենց իրավունքները պաշտպանված կլինեն, երբ իր քաղաքական թիմի դիրքերը ուժեղանան։
Ըստ մեր աղբյուրի հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, պահպանվել է անհրաժեշտ սոցիալական հեռավարությունը։ Հանդիպումն այնքան պրոդուկտիվ է եղել, որ կողմերը վերջում գրկախառնվել են և պայմանավորվել առավել հաճախ հանդիպել։
Մեզ չհաջողվեց կապ հաստատել պատգամավոր Բաբաջանյանի հետ։ Պատրաստ ենք հանդիպման վերաբերյալ իր կողմից ներկայացվող մանրամասները ևս հրապարակել։
Հ․Գ․ Պետք է նկատել, որ Բաբաջանյանն այն եզակի քաղաքական գործիչներից է, որ իր ուշադրության կենտրոնում է պահում խոցելի այս խմբի իրավունքները։ Նախկինում Հայաստանում անգամ եվրոպական արժեքներ կրող կուսակցություններն անտեսել են այս խմբի իրավունքները։ Իրապես գովելի է Բաբաջանյանի համարձակ մոտեցումը։