Նա նաև ասել է, որ Ամուլսարի ճանապարհը փակողները հայրենի բնությանը մինչեւ վերջ նվիրված մարտիկի դիմակի տակ փող են աշխատում ու իրենց տունը պահում՝ արհամարհելով ՀՀ պետականությունը, պետությունը, օրենքը, վնասելով տնտեսությանը, կտրելով մյուսների, այդ թվում՝ զինվորի հացը ու փամփուշտի փողը:

Իրականությունն այն է, որ, բացի Արամ Սարգսյանից, Հայաստանի բոլոր հակառուսական քարոզիչները, կամ որ նույնն է, թուրքական 5-րդ շարասյան ներկայացուցիչները քարոզում են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ, հետևաբար չեն կարող ՌԴ-ից ֆինանսավորվել։ Ավելին՝ «բնապահպաններն» ու թուրքական շահերը Հայաստանում պաշտպանող մյուս շրջանակները պաշտոնապես են գրանտ ստանում Սորոսի հիմնադրամից, արտաքուստ ամերիկյան մյուս կառույցներից։ Ճանապարհ փակողները նույնիսկ մրցանակի արժանացան Սորոսի հայաստանյան գրասենյակի կողմից։

Այնպես որ Արամ Սարգսյանի՝ ամեն հարցի հետ կապված հակառուսական քարոզ տանելու գիծն այս անգամ ևս վառվեց։

Մեկ հարցում նա այս դեպքում ճիշտ է․ Հայաստանի տնտեսության հերն անիծողները զինվորի հացն են ուտում։ Բայց այդ հարցը Արամ Սարգսյանը պետք է իր «արևմտամետիստ» կոլեգաների հետ քննարկի։ Մանավանդ որ մյուս հարցերում նա նրանցից ոչ պակաս է վնասում զինվորի հացին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել