Աչքներդ լույս, Դուք արտոնյալ եք: Այն ինչ կարելի է Ձեզ, չի կարելի Մարգարիտա Սիմոնյանին: Օրինակ՝ Դուք կարող եք ոստիկաններ գնդակահարած մարդասպանների արդարացնել, խելք սովորեցնել ՀՀ քաղաքացուն, Դուք նույնիսկ կարող եք խալխի անկողինը մտնել ու պայքարել նրա համար, որ երբ տղամարդը տղամարդու հետ համբուրվում է, դա շատ նորմալ երևույթ է, հպարտանալու առիթ է: Դուք բերաններիդ եկածը կարող եք ասել ՀՀ իշխանությունների կամ ընդդիմադիրների հասցեին և Ձեզ ոչ մեկ, ոչինչ չի ասի: Ում ուզեք, կարող եք շառով տալ ու Ձեզ ոչինչ չեն ասի: Իսկ Մարգարիտա Սիմոնյանին կասեն: Ասածի բովանդակությունը չեն քննարկի, որովհետև իրենք էլ գիտեն, որ Հայաստանի ներկա ռեժիմը վաստակել է նման խոսքը դուզ ճակատին ստանալու «հաճույքը»: Մարգարիտային ինչ ասես կասեն, իսկ Ձեզ ոչինչ էլ չեն ասի, որովհետև ասողների մի մասը Ձեր կողմերից գրանտներ ունեն, մյուս մասն էլ՝ Ձեր կողմերում տերեր ունեն, և Դուք ինչ էլ ասեք՝ ծափ են տալու Ձեզ: Ավելին՝ որ շատ ուզեք, պատրաստ են նույնիսկ պպզել, որ վրաներով թռնեք: Միայն թե պարզ չէ, թե Ձեր նման արտոնյալն ինչու՞ Հայաստանում չի երևում, հատկապես որ խառնակ ժամանակներ են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել