Իսկ գիտե՞ք, որ` ռուսաստանյան, և հատկապես մոսկովյան շուկայում գյուղատնտեսական ( ընդհանրապես` սննդի, և մասնավորապես ծիրանի ) ապրանքների մասով ադրբեջանցիների հետ կռիվը նոր բան չէ:
Տեղյակ ե՞ք` իհարկե ոչ...
Տեղյակ չեք, որովհետև նախկինում, տարիներ շարունակ Էկոնոմիկայի նախարարություն կար, գյուղատնտեսության նախարարություն կար, իսկ Ռուսաստանում` Հայաստանի առևտրական ներկայացուցչություն կար, որոնք սուս ու փուս, առանց աղմուկի և ավելորդ փիառի` իրենց ռուսաստանյան գործընկերների հետ, մի երկու զանգով լուծում էին այդ հարցերը:
Նախկինում Երևանի քաղաքապետ կար, որն իր մոսկովյան գործընկերոջ հետ լուծում էր այդ հարցերը:
Իսկ հիմա՞ ...
Ոչ նախարարություններ կան, ոչ նախարարներ, ոչ` քաղաքապետ, առևտրական ներկայացուցչությունն էլ ընդհանրապես վերացրել են: Թեկուզ եթե ձևի համար նախարարներ կան, և բոլ-բոլ պարգևավճար են ստանում` ու՞մ են պետք, ի՞նչ են անում, ու՞մ զանգեն, ու՞մ հետ խոսեն, ո՞վ է սրանց զանգին պատասխանելու, կամ բանի տեղ դնելու:
Հ.Գ. Թե բա` «նախկինին վերադարձ չի լինելու...»:
Դեռ շատ եք երազելու, որ այդ վերադարձն իրականություն դառնա:
Հ.Գ.Գ. Շնորհակալ եմ պարոն Սամվել Կարապետյանին։ Մարդ ով միշտ կանգնած է հայության կողքին։
Բա այ քայլառաստներ, ինչու՞ շնորհակալություն չեք հայտնում։