Ինչպես պատրաստել հավով և սպիտակ լոբով ապուր

Ձիթայուղի մեջ տապակել սոխը և սխտորը մոտ 5 ր., ավելացնել հավի կտրտած միսը, այնուհետև 1 բ. սպիտակ լոբի, պղպեղը և արգանակը: Մնացած 1 բ. լոբին լավ տրորել, խառնել մի փոքր արգանակի մեջ և ավելացնել ապուրին: Պարբերաբար խառնել մինչև եռա, աղ և պղպեղ ավելացնել և եփել 10 ր.: Մատուցելիս վրան թթվասեր լցնել, պանիր (քերիչով անցկացրած) և զարդարել համեմի տերևներով:

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավով և սպիտակ լոբով ապուր

սոխ  սոխ - 1 գլուխ

սխտոր  սխտոր - 1 պճեղ

ձեթ  ձեթ - 3 ճաշի գդալ

հավի միս  հավի միս - 200 գրամ

սպիտակ լոբի  սպիտակ լոբի - 150 գրամ

կծու պղպեղ  կծու պղպեղ - 2 հատ

աղ  աղ

սև պղպեղ  սև պղպեղ

թթվասեր թթվասեր

պանիր պանիր

համեմ  համեմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել